Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:
«Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների,- նշել է Փաշինյանը:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետն ասել է, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները «խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության եւ փոխվստահության վրա»:
«Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երեւան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը եւ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: