Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է թելադրել խաղի կանոնները միջազգային հարաբերություններում եւ հասնել իր նպատակներին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Անկարայում ԱԳՆ նոր համալիրի հիմնարկեքի ժամանակ ելույթ ունենալիս՝ Էրդողանն ասել է.
«Թուրքիան երկիր է, որը թելադրում է իր քաղաքականությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Թուրքիան հավատում է այնպիսի աշխարհի, որտեղ իրավունքն ունի ամուր դիրքեր: Թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են կայունության պահպանումը, խաղաղության ապահովումը եւ եղբայրական կապերի ամրապնդումը:
Մենք էժան բանավեճերով հետաքրքրված չենք: Այսօր Թուրքիան երկիր է, որն ինքն է թելադրում խաղի կանոնները ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում եւ ուշադրություն չի դարձնում ուրիշների կարծիքին: Մենք հասնում ենք այս նպատակների իրականացմանը սառնասրտորեն՝ գրոսմայստերի պես: Ոչ ոք չի կարող խանգարել մեզ հասնել մեր նպատակներին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: