Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված հարցերի իրագործմանը, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նա շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։
«Նշելով Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների պատմական նշանակությունը՝ պետության ղեկավարը հատկապես ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: