Էրդողան. մենք նպաստում ենք կարգավորմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ - Mediamax.am

748 դիտում

Էրդողան. մենք նպաստում ենք կարգավորմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր երկիրը «նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին»։

«Ուրախ ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն արդեն  հորիզոնում է։ Մենք ուշադիր հետեւում ենք այս գործընթացին։ Մենք նաեւ անհրաժեշտ ներդրում ենք ունենում եւ պատրաստ ենք դա անել հետագայում։ Խաղաղությունը արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր երկրի համար», - Էրդողանի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։

 

«Մենք նույնպես ընթանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Երբ խաղաղությունն եւ կարգավորումը հաստատվեն, կտեսնենք, որ մեր երկրները միայն կշահեն դրանից։ Մենք դրանում կասկած չունենք», - ասել է Էրդողանը։

 

Նախօրեին ելույթ ունենալով Լաչինում՝ Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ասել էր.

 

«Եկել է ժամանակը գրել հաջողության, խաղաղության եւ զարգացման պատմությունը 30-ամյա գերությունից ազատագրված Ղարաբաղի համար։ Այսօր մենք ձգտում ենք հաստատել երկարատեւ խաղաղություն, վստահություն եւ բարիդրացիական հարաբերություններ՝ դասեր քաղելով անցյալի տառապանքներից։ Հավատում ենք, որ հաղթանակած գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը պատմության մեջ կգրի իր անունը որպես խաղաղության ճարտարապետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին