Երեւան: Մեդիամաքս: Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆն այսօր ժամանել է այցով Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շարիֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի օդանավակայանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելում է Լաչինի շրջան։
Վաղը Ադրբեջան կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով TRT Haber հեռուստաալիքը։
Շարիֆի եւ Էրդողանի այցերի նպատակների մասին չի հաղորդվում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: