Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ եթե «Սահմանադրական դատարանը որոշի՝ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»:
«Այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն: Մենք հասարակությանը կհամոզենք, որ այդ փոփոխությունն արվի՝ տեւական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է սահմանադրականությանը, այն կուղարկվի Ազգային ժողով վավերացման: Դրանից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում»,- «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա եւս մեկ անգամ նշել է, որ «Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի».
«Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: