Իրանը կողմերին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը - Mediamax.am

683 դիտում

Իրանը կողմերին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին:

«Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունները, երկու երկրին խրախուսում ենք, որ հնարավորինս շուտ ստորագրեն փաստաթուղթը:

 

Աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, դեմ ենք միջազգային սահմանների եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը։ Սա Իրանի կայուն դիրքորոշումն է»,- Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Սեյեդ Աբբաս Արաղչին:

 

Նա նշել է, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության եւ դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման»։

 

«Տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա եւ հուսով ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այն կհասցվի նվազագույնի եւ ականատես կլինենք կայունության, որը բխում է բոլորի շահերից»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին