Իրանի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել - Mediamax.am

598 դիտում

Իրանի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական է ներկայացրել:

Այդ մասին հայտնի է դարձել տնտեսության եւ ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիին հայտարարված իմփիչմենթից հետո:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Զարիֆը հրաժարական էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսի 11-ին՝ պաշտոնավարելուց ընդամենը տասը օր անց: Իր որոշումը նա բացատրում էր «սեփական աշխատանքից դժգոհությամբ»: Այն ժամանակ Իրանի նախագահը չէր ընդունել նրա հրաժարականը:

Զարիֆը հայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյի հետ հանդիպումից հետո:

 

«Նշելով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը՝ նա խորհուրդ տվեց ինձ վերադառնալ [դասավանդելու] համալսարան՝ խուսափելու համար կառավարության վրա հետագա ճնշումից», - գրել է նա X սոցցանցում:

 

«Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նախագահ Փեզեշկիանին, եւ ամենայն բարիք եմ մաղթում եմ նրան եւ ժողովրդի բոլոր ծառաներին», - նշել է Զարիֆը: Նա ավելացրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում բախվում էր վիրավորանքների, զրպարտությունների եւ սպառնալիքների, սակայն շարունակում ծառայել իր երկրին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին