Կանադացի փորձագետ. խաղաղության հասնելու բեռը մնացել է Հայաստանի ուսերին - Mediamax.am

1375 դիտում

Կանադացի փորձագետ. խաղաղության հասնելու բեռը մնացել է Հայաստանի ուսերին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Խաղաղության հասնելու բեռը գրեթե ամբողջությամբ մնացել է Հայաստանի ուսերին, քանի որ Ադրբեջանը էական արտաքին ճնշման չի ենթարկվում։

Այս մասին ասել է Օտտավայի համալսարանի դասախոս Ժան-Ֆրանսուա Ռատելը՝ ելույթ ունենալով Կարլտոնի համալսարանի Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստանը եւ Վրաստանը եզրին» քննարկման ժամանակ:

 

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի թույլ բանակցային դիրքը լուրջ գործոն է, որը կարող է ավելի դժվարացնել բանակցությունները։ Ռատելն ընդգծել է, որ նման համատեքստում խաղաղության հասնելը պահանջում է փոխշահավետ տնտեսական լուծումներ՝ բերելով նախկին կոմունիստական երկրների օրինակները, որոնք ապացուցել են տնտեսական խթանների կարևորությունը խաղաղության հասնելու համար:

 

Ժան-Ֆրանսուա Ռատելը նշել է, որ պատերազմական տրավմայի հաղթահարման, մշակութային ժառանգության և Հայաստանի ինքնիշխանության հարցերը անուշադրության են մատնվում, իսկ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը թույլ է:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն էլ ավելի է բարդացնում խաղաղության հաստատման ջանքերը, քանի որ զրկում է Երեւանին բանակցային լծակներից։ Ռատելը նախազգուշացրել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր ի վերջո կարող է խարխլել Հայաստանի անվտանգությունը, քանի որ Ադրբեջանը չի բախվում էական սահմանափակումների կամ պատժամիջոցների հետ: Նա ընդգծել է Կանադայի և ԵՄ անդամ երկրների ներգրավման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի առավելապաշտական պահանջները զսպելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին