Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ «ՀՀ-ն առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին եւ սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին»:
«Խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել խաղաղության պայմանագրում։ Հուսով ենք՝ լուծումներ կգտնենք», - լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը:
Նա նշել է, որ Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձեւակերպված է, «օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ».
«Օրինակ, Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականն է։ Եվ՛ խաղաղության պայմանագրի, եւ՛ սահմանազատման, եւ՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք առաջ շարժվել: Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ: Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»:
Միեւնույն ժամանակ, Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարել Ադրբեջանից հնչող հայտարարությունները։
«Մենք տեսնում ենք՝ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, այլ երկրներից ինտենսիվ թռիչքներ իրականացվում, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: