Նարիշկին. Ադրբեջանն ու Հայաստանը չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խորհուրդները - Mediamax.am

1670 դիտում

Նարիշկին. Ադրբեջանն ու Հայաստանը չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խորհուրդները


Լուսանկարը` mk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի կարծիքով, «Ադրբեջանն ու Հայաստանը շատ չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ առաջարկությունները խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը»։

«Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում Նարիշկինը նշել է, որ Վրաստանում «արեւմտամետները չկարողացան կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը ընտրություններում»։

 

«Գիտակցելով դեպի Արեւմուտք կողմնորոշման վնասակարությունը՝ վրացական իշխանությունները որոշեցին գործել՝ իրենց շահերից ելնելով եւ հիմա գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ծայրահեղ ազատական տրանսհումանիստական օրակարգից, որը անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին», - ասել է նա։

 

ԱՀԾ-ի ղեկավարն ասել է, որ «հետխորհրդային տարածքը առաջնահերթ ուղղություն է մնում ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունների հարձակումների համար»:

 

«Արեւմուտքը հավակնոտ նպատակ է դրել խզել մեր երկրների միջեւ ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ խորը պատմական եւ հումանիտար կապերը։ Այս մոտեցումը բխում է անգլո-սաքսոնական հայտնի մաքսիմից՝ «Ով կառավարում է Եվրասիան, կառավարում է աշխարհը»։ Թեեւ նրանց համար «կառավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», ապա ներկայանալ իբրեւ «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, հստակ երեւում է ուկրաինական օրինակով»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին