Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը «ռազմավարական գործարք» կնքելու կարիք ունեն - Mediamax.am

3342 դիտում

Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը «ռազմավարական գործարք» կնքելու կարիք ունեն


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության եւ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլեւ՝ ռազմավարական գործարք կնքելու կարիք»:

«Ռազմավարական գործարք այն մասին, թե առաջիկա հարյուրամյակներում ինչ  պայմանների հիման վրա են Հայաստանն ու Ադրբեջանը կողք կողքի ապրելու:

Սա ամենակարեւոր եւ ֆունդամենտալ հարցն է: Իմ կարծիքով՝ ռազմավարական գործարքի հիմքում իրական Հայաստանի հայեցակարգն է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ «խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցմանը մոտ ենք».

 

«Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ մեր առաջարկները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին