Բլինքենը եւ Ֆիդանը կարեւորել են Կովկասում խաղաղության հաստատումը - Mediamax.am

2296 դիտում

Բլինքենը եւ Ֆիդանը կարեւորել են Կովկասում խաղաղության հաստատումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարեւորել են Հարավային Կովկասում արժանապատիվ եւ ամուր խաղաղության հաստատումը:

Այդ մասին ասվում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

Զրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մայիսի 30-ին Պրահայում կայացած հանդիպմանը Էնթոնի Բլինքենը եւ Հաքան Ֆիդանը քննարկել էին կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին