Փաշինյան. Իրանի հետ հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է - Mediamax.am

1008 դիտում

Փաշինյան. Իրանի հետ հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կազանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

«Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից եւ ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլեւ՝ զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:

 

Իրանի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարեւան եւ բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

 

Հանդիպմանը նրանք անդրադարձել են տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարեւորել են խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը: Հայաստանի եւ Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր եւ խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին