Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հաքան Ֆիդանն Անկարայում քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ «գործընթացն ավարտին հասցնելու գլխավոր խոչընդոտը Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ մնացած տարածքային պահանջներն են»:
«Հայաստանը նաեւ զինվում է, կան երրորդ երկրներ, որոնք աջակցում են այս գործընթացին։ Այս շատ սխալ քաղաքականությունը լրացուցիչ վտանգ է մեր տարածաշրջանի համար»,- ադրբեջանական Թրենդ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն ուշադիր հետեւում է «բոլոր գործընթացներին եւ սերտորեն համաձայնեցնում է իր քայլերը Թուրքիայի հետ»:
Հաքան Ֆիդանն իր հերթին ասել է, որ Թուրքիան կշարունակի համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: