Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը:
«Հերթական անգամ ապացուցվեց, որ Նեթանյահուի կառավարությունը մտադիր չէ խաղաղության հասնել։ Այս հարձակումը նաեւ նպատակ ունի պատերազմը Գազայի հատվածից տարածել դեպի տարածաշրջան։ Եթե միջազգային հանրությունը քայլեր չանի Իսրայելին կանգնեցնելու համար, մեր տարածաշրջանը շատ ավելի լուրջ հակամարտությունների կբախվի», - ասված է հայտարարության մեջ:
Անցած գիշեր Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
ՀԱՄԱՍ-ը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: