Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Թբիլիսիում կայացած առանձնազրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Կառավարությունից հայտնել են, որ նրանք կարեւորել են խաղաղության եւ կայունության ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:
«Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ռազմավարական բնույթը եւ վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: