Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում պակասել են այն կետերը, որոնց շուրջ կողմերը էական տարաձայնություններ ունեն։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով տարին ամփոփող մամուլի ասուլիսում, նա ասել է.
«Տարաձայնություններ կան։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, պակասել են այն կետերը, որոնց շուրջ մենք լուրջ տարաձայնություններ ունենք»։
Բայրամովի խոսքով, նոյեմբերի վերջին հայկական կողմից ստացված առաջարկների վերջին փաթեթում «դրական զարգացումներ կան»։ Միաժամանակ, նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, դժվար է ասել, թե կողմերը որքան մոտ են պայմանագրի ստորագրմանը։
«Լուրջ քաղաքական կամքի դեպքում աշխատանքները կարող են ավարտվել բավականին սեղմ ժամկետներում»,- նշել է նա։
Ջեյհուն Բայրամովը կարծիք է հայտնել, որ 2024 թվականին Բաքուն եւ Երեւանը կվերսկսեն դեմ առ դեմ շփումները։ Նա, մասնավորապես, ասել է, որ կարող է հանդիպել հայ պաշտոնակցի հետ երկու երկրների սահմանին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: