Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքն անսասան է՝ այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, եւ սրա համար անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի ստորագրությունը»:
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի առանցքային երեք սկզբունքները համաձայնեցված են Ադրբեջանի հետ:
«Սակայն եթե հիմնական սկզբունքները համաձայնեցված են, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում, ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը: Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջեւ:
Ամեն անգամ կողմերից յուրաքանչյուրը, երեւի, միմյանց հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում են պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- Ազգային Ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում հստակեցնելու եւս մի քանի առանցքային հարց կա.
«Հարցերից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձեւակերպումն է, մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որեւէ էսկալացիա հնարավոր չլինի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: