Ալիեւն ասել է, որ Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ - Mediamax.am

1487 դիտում

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ։

«Մեզ նոր պատերազմ պետք չէ: Մենք հասանք այն ամենին, ինչին ձգտում էինք. վերականգնեցինք միջազգային իրավունքը, պատմական արդարությունը, մեր ազգային արժանապատվությունը, թշնամուն ցույց տվեցինք իր տեղը»,- Ստեփանակերտում կայացած զորահանդեսի ժամանակ ասել է Ալիեւը:

 

«Եթե Հայաստանի ղեկավարությունը եւ նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր լսեին իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Ես Հայաստանի ղեկավարությանը բազմիցս ասել եմ. «Եթե չլքեք մեր հողերը, մեզ հետ դեմ առ դեմ կհանդիպեք մարտի դաշտում։ Անկախ նրանից, թե ով է կանգնած ձեր թիկունքում, դա չի ստիպի մեզ շեղվել մեր արդար ճանապարհից»»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին