Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային գործընթացները - Mediamax.am

837 դիտում

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային գործընթացները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Կառավարությունից հայտնել են, որ նրանք քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

 

Զրուցակիցները կարեւորել են խաղաղության եւ կայունության ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին