Օվերչուկն ասել է, որ Ադրբեջանն ու Իրանը Հայաստանը շրջանցող ճանապարհներ են կառուցում - Mediamax.am

2939 դիտում

Օվերչուկն ասել է, որ Ադրբեջանն ու Իրանը Հայաստանը շրջանցող ճանապարհներ են կառուցում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ ««Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հայաստանի միանալու հարցը ներկայում չի քննարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով»:

«Առայժմ նրանք վերջնական դիրքորոշում չեն ձեւավորել Մեղրիով ծրագրվող ճանապարհի վերաբերյալ»,- Օվերչուկի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը։

 

«Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են Արաքս գետի հարավային ափով՝ Հայաստանը շրջանցող մայրուղու կառուցումը եւ հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման մասին, որն անցնելու է գետի մյուս ափով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը

 

Նա նշել է, որ Իրանից Նախիջեւան՝ Հայաստանը շրջանցող ճանապարհ կառուցելու տարբերակը երկարությամբ քիչ է տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից։

 

«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղու երկարությունը կկազմի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթուղին մոտավորապես 50 կմ է լինելու: Սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ եւ 8 կմ»,- հավելել է Օվերչուկը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին