Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը նվիրված հերթական հանդիպումն է կայացել - Mediamax.am

2058 դիտում

Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը նվիրված հերթական հանդիպումն է կայացել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մեղրիում հանդիպել են ՌԴ ԱԳՆ՝ Կապանում գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարը եւ Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի արագացված շուտափույթ բացման հեռանկարները, «ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար»:

 

«Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ կնպաստի մշակութային, հումանիտար, առեւտրային, տնտեսական եւ միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»- ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում:

 

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել էին նաեւ Գորիսի քաղաքապետի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին