ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Գորիսում քննարկել են հյուպատոսության բացման հարցը - Mediamax.am

3010 դիտում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Գորիսում քննարկել են հյուպատոսության բացման հարցը


Լուսանկարը` https://www.dinotruck.com/


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացման հեռանկարները։

«Քննարկվել են Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար», - ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Դեսպանությունը նաև նշել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին