Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն:
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետեւողական խորացմանը:
«Դեսպանը եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը: Նա իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ եւ կարեւորել ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների պաշտպանությունը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: