Ալիեւը «հուսադրող» է անվանել Հայաստանի դիրքորոշումը - Mediamax.am

3071 դիտում

Ալիեւը «հուսադրող» է անվանել Հայաստանի դիրքորոշումը


Լուսանկարը`


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «վերջին իրադարձությունները դրական ազդեցություն կունենան Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի վրա»։

«Երեկ եւ այսօր Երեւանի դրսեւորած դիրքորոշումը հույս է ներշնչում, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն առկա խնդիրները, կստորագրեն խաղաղության պայմանագիր, եւ Անդրկովկասի երեք երկրները կսկսեն համագործակցել եռակողմ ձեւաչափով», - ասել է Ալիեւը։

 

«Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերեց անսպասելի քաղաքական ձեռնահասություն։ Մենք դա գնահատում ենք եւ համարում ենք կարեւոր գործոն»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին