«Ռուս խաղաղապահները վերածվում են Ադրբեջանի ռազմական պատանդների» - Mediamax.am

2397 դիտում

«Ռուս խաղաղապահները վերածվում են Ադրբեջանի ռազմական պատանդների»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանյան Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի կարծիքով, «Ռուսաստանը դարձել է 2020 թվականի որոշումների պատանդը»։

«Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ խաղաղապահ ուժերի քողի տակ Ղարաբաղը պրոտեկտորատի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության դիրքերն այստեղ դարձնում էր շատ խոցելի եւ առաջին հերթին կախված ադրբեջանական կողմի բարի կամքից։ Ռուսաստանի կողմից տարածաշրջանում իրական ուժային տարբերակների եւ գործելու իրական կամքի կորստի ներկա պայմաններում ռուսական զորախումբը, ըստ էության, վերածվում է Ադրբեջանի ռազմական պատանդի եւ, ամենայն հավանականությամբ, դատապարտված է մնալ պասիվ դիտորդի դերում»,- ասել է փորձագետը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ հարցազրույցում։

«2020 թվականին Հայաստանը խաղադրույքն արել Ռուսաստանի Դաշնության վրա՝ որպես իր գլխավոր դաշնակցի։ Բայց հիմա այս խաղադրույքն այնքան էլ չի աշխատում։ Ռուսամետ կողմնորոշումը առնվազն խանգարում է Երեւանին աջակցություն ստանալ Արեւմուտքից։ Այդ պատճառով է, կարծում եմ, Փաշինյանը բռնել Ռուսաստանի հետ կապերը ցուցադրաբար խզելու գիծը՝ նպատակ ունենալով վերակողմնորոշվել դեպի Արեւմուտք»,- նշել է Ռուսլան Պուխովը։

 

«Ռուսաստանի Դաշնությունը, որն Ադրբեջանի համար հիմնական զսպող գործոնն էր, զբաղված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ։ Հետեւաբար, Ադրբեջանի համար ստեղծվել է չափազանց բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակ ղարաբաղյան հիմնախնդրի «վերջնական լուծման» համար։ Նույնիսկ չսպասելով ռուսական խաղաղապահ ուժերի հնգամյա մանդատի ավարտին»,- ասել է փորձագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին