Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր «քաղաքական մանիպուլյացիա» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երկու երկրների սահմանին եւ Արցախի հետ շփման գծում զորքերի կուտակման մասին։
«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցրած մեղադրանքները, թե Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ իբր ուժեր է կենտրոնացնում տարածքի վրա, հայկական կողմի հերթական կեղծ քաղաքական մանիպուլյացիաների բաղկացուցիչ մաս են հանդիսանում»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն մեկնաբանության մեջ։
Դրանում նշվում է, որ «տարածաշրջանի անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների շարունակությունն է, նրա տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ եւ Ադրբեջանի տարածքից մինչ այժմ դուրս չբերված հայկական զինված ուժերն են»:
«Տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, վերջ տա ռազմական եւ քաղաքական սադրանքներին, դադարի խոչընդոտել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում հաջող արդյունքների հասնելուն»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: