Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին»։
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ փոխվարչապետների մակարդակով եռակողմ նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Ընթացքում ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց հստակ որեւէ պայմանավորվածություն այս պահին չունենք:
Ապաշրջափակման հարցով ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի: Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: