Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «Հայաստանն ապաշրջափակման, Նախիջեւանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ շարժվելու հնարավորություն է ստանում»:
«Այսօր մենք շատ մոտ ենք ասելու, որ կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ:
Որոշումները, որ պատրաստվում ենք քննարկել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ նշանակություն ունեն Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ Հայաստանի ապաշրջափակման համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը «կկայանա մոտ ապագայում»:
Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերը «վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հատման եղանակներին վերաբերող տեխնիկական մանրամասներին»։
«Այդ սահմանին լինելու է անձնագրային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ հսկման բոլոր այն տեսակները, որոնք կան միջազգային սահմաններին»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: