Միրզոյան. Ապաշրջափակման հարցում առավել մոտեցրել ենք դիրքորոշումները - Mediamax.am

2739 դիտում

Միրզոյան. Ապաշրջափակման հարցում առավել մոտեցրել ենք դիրքորոշումները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Վաշինգտոնում համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի նախագծի եւս երկու հոդված»:

«Վաշինգտոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ եւս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, իսկ մի քանի հոդվածի շուրջ էլ հնարավոր եղավ երկար եւ անկեղծ խոսակցություն ծավալել: Այդ ընթացքում կողմերն ավելի լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները, մտահոգությունները եւ պատկերացումները»,- Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։

 

«Կան հոդվածներ, որ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից եւ սրանք այն կետերն են, որ առնչվում են ամենադժվար խնդիրներին», - նշել է նա:

 

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առավել մոտ են վերջնական կարգավորմանը:

 

«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ: Պատկերացնում ենք՝ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին