Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անկարայում ասել է, որ «Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց չլուծված խնդիրներն առայժմ շատ են»։
ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում։
«Հուսով ենք, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»,- ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ դրսեւորվող ագրեսիվ գործողություններին, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: