Փաշինյան. «Տարածաշրջանում անվտանգության համակարգը դեֆորմացվել է» - Mediamax.am

2137 դիտում

Փաշինյան. «Տարածաշրջանում անվտանգության համակարգը դեֆորմացվել է»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «տարածաշրջանում անվտանգության համակարգերը դեֆորմացվել են եւ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների»։

«Այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը եւ կայունությունը մեր տարածաշրջանում, բավարար արդյունավետությամբ չի գործում։ Մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիան հարթել։

 

Մենք քաղաքական կամք ունենք խաղաղության հասնելու: Խնդիրը հետեւյալն է՝ ինչքանով մեզ բանակցային գործընթացի արդյունքում կհաջողվի ձեւավորվել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի համար»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի համար։ Կարող է լինել նաեւ խաղաղություն այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի ժողովրդի համար։ Մեր խնդիրն է իրատեսությունը եւ հարցի հետ կապված զգացմունքային ֆոնը բալանսավորել», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին