Կրեմլից արձագանքել են Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին - Mediamax.am

Փետրվար 12, 2026
2763 դիտում

Կրեմլից արձագանքել են Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին


Լուսանկարը` ria.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Արցախ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում:

«Աշխատանքային տարբեր մակարդակներում մշտական շփումներ կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Սակայն պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել, միայն եթե համաձայնվեն հակամարտության կողմերը՝ Երեւանը եւ Բաքուն»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։




Մեր ընտրանին