Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկներին - Mediamax.am

1544 դիտում

Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկներին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ ներկայացրած առաջարկներին Ադրբեջանը պատասխանել է նախօրեին:

«Քննարկումները շարունակվում են: Հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, եւ այս գործընթացում կարեւոր դերակատարություն կարող են ունենալ նաեւ մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ասել է ԱԳ նախարարը:

 

Նրա խոսքով՝ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, ուժի գործադրման սպառնալիքները։  

 

«Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված եւ էսկալացիայի վտանգ չկա: Հայտարարում է նաեւ, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, խաղաղություն չի լինի: Սա նշանակում է՝ որեւէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

 

ԱԳ նախարարն ասել է նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Իլհամ Ալիեւի կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին