Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանում դիտորդներ տեղակայել - Mediamax.am

2411 դիտում

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանում դիտորդներ տեղակայել


Լուսանկարը` europa.eu


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհուրդն այսօր որոշում է կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ «իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով»:

«ԵՄ-ի կողմից նպատակ ունի վստահություն կառուցել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում մարդկային կյանքերը եւ վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նպատակին ԵՄ-ի լիակատար հանձնառության եւս մեկ ապացույց է», - ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 

«Արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ դիտարկման  փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից (EUMM Georgia): Դիտորդական առաքելությունը ժամանակավոր բնույթ կունենա եւ երկու ամսից ավելի չի տեւի»,- ասվում է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին