Հայաստանի դեսպանն ասել է, որ Բաքուն հարձակում է պատրաստում Նախիջեւանի կողմից - Mediamax.am

2418 դիտում

Հայաստանի դեսպանն ասել է, որ Բաքուն հարձակում է պատրաստում Նախիջեւանի կողմից


Լուսանկարը`


ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այսօր հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստիում ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է պատրաստում Նախիջեւանի կողմից:

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է եւս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից, որպեսզի փորձի իրագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական նկրտումները»,-ասել է դիվանագետը։

 

«Վերջին հարվածներն ապացուցում են, որ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում ագրեսիայի քաղաքականությունը, ամենայն, հավանականությամբ կշարունակվի եւ դրա ծավալները կարող են ընդարձակվել»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին