Բաքվում հայտնել են ռուս խաղաղապահների շարասյունը կանգնեցնելու մասին - Mediamax.am

6222 դիտում

Բաքվում հայտնել են ռուս խաղաղապահների շարասյունը կանգնեցնելու մասին


Լուսանկարը` Reuters (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական Trend գործակալությունը այսօր հաղորդել է, որ «Ասկերան-Ագդերե ճանապարհով Աղդամով անցնող ռուս խաղաղապահների ավտոշարասյունը, որը փորձել է ապօրինի կերպով տեղափոխել առնվազն հինգ Կալաշնիկով ինքնաձիգ, կանգնեցվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից»:

«Մեկ 82Ա զրահափոխադրիչից եւ երեք «Ուրալ» մեքենաներից բաղկացած շարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել։ Զենքը հայտնաբերվել էր մեքենաներից մեկի բեռնախցիկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին