Բաքուն հրապարակել է խաղաղության պայմանագրի իր նախապայմանները - Mediamax.am

7324 դիտում

Բաքուն հրապարակել է խաղաղության պայմանագրի իր նախապայմանները


Լուսանկարը` https://www.trend.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսել պաշտոնական Երեւանի հետ՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի իր ներկայացրած 5 նախապայմանը:

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններն են․

 

- երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,

- հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,

- կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,

- դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին