Թուրքիան $ 3 միլիարդ 224 միլիոնի զենք եւ զինամթերք է արտահանել - Mediamax.am

4592 դիտում

Թուրքիան $‌3 միլիարդ 224 միլիոնի զենք եւ զինամթերք է արտահանել


Լուսանկարը` https://www.middleeasteye.net/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերության արտահանման ծավալը 2021 թվականին հասել է ռեկորդային $‌3 միլիարդ 224 միլիոնի:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել էր $‌2 միլիարդ 278 միլիոն։

 

Թուրքիայի պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերության արտադրանքի հիմնական ներկրողը ԱՄՆ-ն է ($‌1 միլիարդ 127 միլիոն 861 հազար):

 

Երկրորդ տեղում Ադրբեջանն է ($‌202 միլիոն 221 հազար), երրորդում՝ Կատարը ($‌180 միլիոն 547 հազար), որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները ($‌161 միլիոն 526 հազար) եւ Մարոկկոն ($‌159 միլիոն 667 հազար):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին