Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափի հեռանկարները - Mediamax.am

3462 դիտում

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափի հեռանկարները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի մեկնարկի հեռանկարները։

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակում։

 

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով տարածաշրջանային «3+3» մեխանիզմի մեկնարկի հեռանկարների շուրջ», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին