Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն եւ արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»:
Այս մասին նա ասել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե «Հայաստանի եւ Իրանի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառություն է կազմակերպվում»:
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ եւ շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:
Կարող եմ ներկայացնել նաեւ թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների եւ առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս եւ նույնիսկ ավելի անգամ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
















