Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարեւոր դեր են խաղում հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման եւ կայունության ապահովման գործում:
«Կարծում եմ, որ այսօր Թուրքիան եւ Ռուսաստանը՝ Ադրբեջանի երկու հարեւանները, որոնցից մեկը, ի դեպ, Հայաստանի հարեւանն է, շատ կարեւոր դեր են խաղում կայունության, անվտանգության եւ հետագա զարգացման համար:
Դուք հավանաբար գիտեք, որ վերջերս տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը, եւ այլ հարցերի հետ մեկտեղ նրանք քննարկել են իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք երկու երկրների դերը գնահատում ենք որպես շատ դրական եւ կայունացնող: Կարծում եմ, որ սա տարածաշրջանային նոր համագործակցության բանաձեւի հիմքն է», - ասել է Ալիեւը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: