Երեւան: Մեդիամաքս: Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունը որպես Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։
Սեպտեմբերի 6-ին նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Մուրադովին Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար։
Հանդիպմանը, որին մասնակցել է Հայաստանում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: