Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4152 դիտում

Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է մեզ հետ բանակցություններ վարի սահմանազատման մասին»:

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա մեզ էլ է պետք խաղաղ համաձայնագիրը: Եթե Հայաստանը պատերազմ է ուզում, ապա կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է սահմանազատման բանակցություններ վարի: Եթե նրանք դա չանեն, ապա կզղջան», - ասել է Ալիեւը՝ ընդունելով 10 երկրների նորանշանակ ոչ ռեզիդենտ դեսպաններին:

 

Նա նաեւ ասել է, որ Հայաստանը մերժում է Ադրբեջանի առաջարկը խաղաղ համաձայնագրի մասին:

 

«Ցավոք, Հայաստանի կառավարությունը չի պատասխանում մեր բաց հայտարարություններին՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հայաստանի կառավարությունը նաեւ արհամարհում է մեր առաջարկը սահմանազատման բանակցությունները սկսելու մասին: Մենք դա չենք հասկանում», - ասել է Ալիեւը:




Մեր ընտրանին