Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանում աճում են ադրբեջանաատյացության միտումները»:
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ ներառյալ տարբեր քաղաքական ուժերի ռեւանշիստական հայտարարություններն Ադրբեջանի տարածքի մի մասը վերագրավելու հնարավորության մասին, իհարկե, շատ վտանգավոր են եւ, առաջին հերթին, հենց հայկական կողմի համար»,- ասել է Ալիեւը:
«Ես կցանկանայի արտահայտել նաեւ իմ դիրքորոշումը` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես` ադրբեջանաատյացության աճող միտումների, որոնք, իմ կարծիքով, այսօր միակ գործոնն են, որ միավորում են Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը: Հակաադրբեջանական հիստերիան արդեն հատում է բոլոր սահմանները, եւ դա միանգամայն անհիմն է»,- շեշտել է նա:
«Մենք ակնկալում ենք շարունակել ակտիվորեն աշխատել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ՝ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Ռազմական տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակը արդեն կարգավորված համարել, սակայն քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ ապագա փոխգործակցության այլ տարրերի տեսանկյունից, իհարկե, դեռ շատ անելիքներ կան: Բնականաբար, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարեւան երկիր, որի խաղաղապահները ներկայում գտնվում են Ադրբեջանի տարածքում, կշարունակի նպաստել լարվածության թուլացմանը եւ հայկական կողմի ավելի սթափ մոտեցման գերակշռելուն»,- ասել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: