Երեւան: Մեդիամաքս: Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Քվեբեք նահանգում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:
BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադային միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: