Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին - Mediamax.am

6157 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին


Լուսանկարը` https://www.redsavannah.com/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հավաստի տեղեկություններ է ստացել Ստամբուլում ԱՄՆ եւ օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչական գործողությունների եւ առեւանգումների վտանգի մասին:

«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ գրասենյակային մեծ շենքերը կամ առեւտրի կենտրոնները»,- ասված է Թուրքիայում ԱՄՆ առաքելության տարածած հայտարարությունում:

 

Անկարայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ժամանակավոր կասեցնում է վիզաների տրամադրման ծառայությունները: Ժամանակավորապես կփակվեն նաեւ ԱՄՆ հյուպատոսությունները Ադանայում եւ Իզմիրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին