Le Point. Էրդողանը Կովկասում երկու «կարմիր գիծ» է հատել - Mediamax.am

5074 դիտում

Le Point. Էրդողանը Կովկասում երկու «կարմիր գիծ» է հատել


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս:  Le Point ֆրանսիական պարբերականը գրում է, որ Էրդողանը Կովկասում միանգամից երկու «կարմիր գիծ» է հատել:

 

«Նա Ադրբեջանը վերածեց ագրեսիվ իսլամիստական քաղաքականության նոր գործիքի եւ ռազմաճակատ ուղարկեց սիրիացի վարձկաններին: Նա նորից ակտիվացրեց իսլամիստական սպառնալիքն այնտեղ, որտեղ այն գոյություն ուներ վաղուց, եւ ցույց տվեց, որ Ռուսաստանը միակ ուժը չէ, որ կարող է այդ տարածքում ռազմական գործողություններ իրականացնել:

 

Մոսկվան լրջորեն մտահոգված է Հյուսիսային Կովկասի մուսուլմանական հանրապետությունների եւ հատկապես Չեչնիայի հնարավոր ապակայունացմամբ, որտեղ 1990-ականներին արդեն կատաղի պատերազմներ էին մղվում: Էրդողանն իր ուզածով փոխեց դասավորությունը Կովկասում, ինչպես դա արդեն արել էր տարվա սկզբին Լիբիայում (նույնը նա փորձեց անել նաեւ Սիրիայում, բայց ապարդյուն): Յուրաքանչյուր դեպքում նա առանց վարանելու դեմ գնաց ռուսական շահերին:

 

Այնուամենայնիվ, Լիբիայում եւ Սիրիայում Պուտինը եւ Էրդողանը ցույց տվեցին, որ հաշվի են առնում միմյանց շահերը եւ պատրաստ են չսրել առճակատումը:

 

Ռուսաստանի առաջնորդն ընդառաջ գնաց Էրդողանին, քանի որ դա, անշուշտ, ձեռնտու է նրանց, ովքեր ապակայունացնում են ՆԱՏՕ-ն (լինի դա ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը, թե Արեւելյան Միջերկրածովյան ճգնաժամ) եւ ընդգծում է աշխարհը կառավարելու ամերիկյան հավակնությունների ձախողումը: Բայց միգուցե հիմա թուրք սուլթանը չափն անցե՞լ է»,- գրում է Le Point-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին