Ալիեւը Պուտինից պարզաբանում է պահանջել ՀՀ առաքվող զինամթերքի համար - Mediamax.am

10230 դիտում

Ալիեւը Պուտինից պարզաբանում է պահանջել ՀՀ առաքվող զինամթերքի համար


Էրդողանը, Պուտինը եւ Ալիեւը 2016 թվականին
Էրդողանը, Պուտինը եւ Ալիեւը 2016 թվականին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր ներկայացրել է նախօրեին կայացած Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի հաղորդագրության իր տարբերակը:

«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Մամուլի ծառայությունում նաեւ նշել են, որ «Ալիեւը Ռուսաստանի նախագահի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այսօր Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունը անհանգստություն եւ լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում»:

 

Օգոստոսի 12-ին երեկոյան ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների մասին՝ հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի լարման համատեքստում: Ռուսաստանյան կողմից ընդգծվել է լարման աճին նպաստող որեւէ գործողություն բացառելու կարեւորությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին